Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
ՓԱԲ աշխատակիցները մասնակցել են «Փաստաթղթերի անվտանգություն» թեմայով ազգային աշխատաժողովին
2014թ. հուլիսի 17-ից մինչև 19-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի պետ Հ. Ղարիբյանը և նույն բաժնի փորձագետ Ա. Բաղդասարյանը մասնակցել են «Փաստաթղթերի անվտանգություն» թեմայով ազգային աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Եվրամիության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի կողմից «Վրաստանի և Հայաստանի Հանրապետության սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերի և դրանց կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։ Աշխատաժողովի մասնակցել են սահմանի կառավարման ոլորտի գերատեսչությունների և համապատասխան այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ԲՍՍՀԿ-ի անձնակազմը, միջազգային փորձագետներ Ավստրիայի ներքին գործերի նախարարությունից, որոնք մասնակիցներին ծանոթացրեցին միջազգային ժամանակակից տպագրական տեխնոլոգիաներին, հոսքային և լազերային տպագրության, տպագրության մեջ օգտագործվող անվտանգության միջոցներին, նույնականացման միջոցներին, կեղծ փաստաթղթերի հայտնաբերման տարբեր մեթոդներին, պլաստիկ քարտերի առանձնահատկություների և դրանց նույնականացման եղանակերին, անձի պրոֆիլավորման և նույնականացման եղանակներին և այլն։ Աշխատաժողովի վերջում մասնակիցները ստացան համապատասխան սերտիֆիկատներ։
28 Դեկտեմբեր 2016